ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Այնպիսի միջավայրերում, որտեղ իշխում են տգետներն ու լպիրշները, հարցերը կարող են լուծվել միայն մտրակով՝ առանց բլիթի

Այնպիսի միջավայրերում, որտեղ իշխում են տգետներն ու լպիրշները, հարցերը կարող են լուծվել միայն մտրակով՝  առանց բլիթի
05.01.2025 | 10:47

Համատեղ նորմալ կյանք կառուցելու համար շատ մեծ կարևորություն ունի հոգեբանորեն մեկը մյուսին տարբեր իրավիճակներում հանդուրժել կարողանալը և միասնական նպատակ հետապնդելը։

Այն հանգամանքը, որ բոլորն են ուզում լավ ապրել, դեռ չի նշանակում, որ նրանք հետապնդում են միասնական նպատակ։

Մյուս կողմից էլ, շատերը գիտեն, որ «գյուղը կանգնի, գերան կկոտրի», բայց այդ իմանալը բավական չէ, որ «գյուղը կանգնի», քանի որ դրան խանգարում է մեկը մյուսին չհանդուրժելը։

Այս իմաստով միասնական նպատակ հետապնդելը բոլորովին այլ բան է, որն առնվազն ենթադրում է, որ, գոնե մասամբ, ուրիշի շահը քո շահը պետք է հաշվես, բայց դրան խանգարում է իրար չհանդուրժելը, նախանձելը, արհամարհելը և այլն։

Իսկ այս ամենի արմատը մեր մարդկանց չափից դուրս պարզունակ էգոիզմի, տգիտության և անհիմն մեծամտության մեջ է։

Մեր մեջ շատ զարմանալի ու այպանելի երևույթ է նաև որևէ կատարյալ տգետի ներքին համոզվածությունը, որ ինքը չի տարբերվում որևէ գիտակ մեկից և, դրանից բացի, պատրաստ է հրապարակային դասեր տալ բոլորին։

Նորմալ հասարակության մեջ սա անհնարին բան է, որը հնարավոր է այնպիսի միջավայրերում միայն, որտեղ տևականորեն դոմինանտ դիրք ունեն երդվյալ տգետները։

Այնպիսի միջավայրերում, որտեղ իշխում են տգետներն ու լպիրշները, հարցերը կարող են լուծվել միայն մահակով ու մտրակով, այն էլ՝ առանց բլիթի։

Բլիթն ու մտրակը կարող են էֆեկտիվ լինել միայն մի քիչ ավելի մեղմ պայմաններում, որտեղ դեռ բանը բանից չի անցել։

Իսկ մեզ մոտ բանը բանից վաղուց է անցել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2581

Մեկնաբանություններ